ԱՀ տեղահանված ուսուցիչներն իրենց գործունեությունը կարող են շարունակել ՀՀ կրթական հաստատություններում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

timthumb

Արցախից բռնի տեղահանված ուսուցիչներն իրենց մասնագիտական գործունեությունը կարող են շարունակել Հայաստանի կրթական հաստատություններում:

«Այստեղ լրացուցիչ երկու հիմնական լրացուցիչ արտոնություն կա, որովհետև մեզ մոտ գտնվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բոլոր ուսուցիչները կարող են ազատ դիմել հայտարարված մրցույթներին ցանկացած բնակավայրում և մասնակցել սովորական ընթացակարգով:

Այս ծրագիրը հնարավորություն է տալիս աշխատանքի անցնել արտամրցութային կարգով: Մենք ունենք էլեկտրոնային հարթակ՝ kadrer.emis.am, որտեղ ըստ մարզերի և ըստ առարկաների գրանցված են թափուր աշխատատեղերը»,- ասում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:

--00—ՅՄ