Սպերցյանը կարող է տեղափոխվել իտալական գրանդ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

spert

«Յուվենտուսը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին, գրում է Tuttosport-ը։

Ըստ հրապարակման՝ ակումբի սկաուտները հետևում են 23-ամյա ֆուտբոլիստի խաղին, ում պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 17 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Աղբյուրը՝ Armsport.am

--00—ՅՄ