ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը գրում է․ «Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մի մեքենա երթևեկում ճանապարհին՝ բեռնախցիկին Ադրբեջանի դրոշ։
Տրանսպորտային միջոցը վարող անձի գործողություններում իրավախախտման հանգամանքները պարզելու և ըստ այդմ համապատասխան վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով՝ վարորդը տրանսպորտային միջոցով ներկայացվել է Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։
--00—ՅՄ