ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այցելել է Անտարկտիդա և սառցադաշտերի ֆոնին կանգնած՝ աշխարհին կոչ է արել վերահսկել կլիմայի փոփոխությունը և թույլ չտալ սառույցի ռեկորդային հալումը, հաղորդում է «Արմենպրես»-ը:
«Ես եկել եմ Անտարկտիդա ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով 28-րդ խորհրդաժողովից (COP28) առաջ: Այստեղ սառույցը հալչում է ռեկորդային արագությամբ, և դրա հետևանքով ծովի մակարդակը բարձրանում է, իսկ կյանքը և գոյության միջոցները հայտնվում են սպառնալիքի տակ ամբողջ աշխարհի ծովեզերքի գոտիներում: Եկեք վերահսկողության տակ վերցնենք կլիմայական ճգնաժամը։ Եկեք պաշտպանենք Անտարկտիդան, որպեսզի պաշտպանենք մեզ», - գրել է ՄԱԿ-ի ղեկավարը X սոցիալական ցանցում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ