Պուտինի և Փաշինյանի շփման պլաններ չկան, ՀՀ վարչապետին սպասում են ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

16072_b

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրերի մեջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույց դեռևս ներառված չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Կրեմլում չեն բացառում, որ ՌԴ նախագահը կարող է հանդիպել ՀՀ վարչապետի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ։

«Փաշինյանին սպասում են դեկտեմբերի վերջին Ռուսաստանում կայանալիք ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին, սա հիանալի հնարավորություն կլինի խոսելու համար»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան երկրի ղեկավարների միջև շփման հեռանկարների մասին հարցին։

--00—ՅՄ