Ամանորից առաջ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողով է անցկացվելու․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

l-0x0wh-786x458z-1

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ամանորից առաջ ԱՊՀ-ի գործընկերների հետ կքննարկի կամավորության թեման։

«Շուտով մենք կունենանք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողով, որն արդեն ավանդական է, մենք անպայման կխոսենք նաև այս թեմայի շուրջ։ Եկեք բոլորս միասին մտածենք, թե ինչ պետք է արվի ձեր աշխատանքին և ջանքերին աջակցելու համար»,- դիմելով «Մենք միասին ենք» քաղաքացիական մասնակցության միջազգային ֆորումի կամավորներին ասել է Պուտինը։

ՌԴ նախագահն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ կամավորների օրն այսօր նշվում է նաև ԱՊՀ-ում, և ողջունել է ԱՊՀ անդամ երկրների ներկայացուցիչներին։

«Մենք ունենք մեծ երկիր, և ինչպես ցանկացած մեծ երկիր, կան բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են հոգատար մարդկանց ուշադրությունն ու աջակցությունը»,- կարծում է Պուտինը։

Նա պարզաբանել է, որ կամավորների ուշադրությունը ներառում է օգնության կարիք ունեցող մարդիկ, շրջակա միջավայրը, անօթևան կենդանիները։

«Շատ կան այդպիսի հարցեր, և միշտ շատ կարևոր է, որ ցանկացած մարդ, ով աջակցության կարիք ունի, զգա, որ մոտակայքում կան հոգատար մարդիկ, օգնություն և աջակցություն»,- ասել է ՌԴ նախագահը։

 --00—ՅՄ