ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Վարչապետի հանդիպումների մասին ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն։ Այս մասին 24News-ին փոխանցեց Կառավարության լրատվության բաժնի ղեկավար Արմեն Խաչատրյանը, պատասխանելով մեր այն հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի վերջին տեղի կունենա ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը։
Մերի Մանուկյան
--00—ՅՄ