ԱԽ քարտուղարը Չեխիայի փոխարտգործնախարարի հետ քննարկել է ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

photo_2023-12-15_09-52-06

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Չեխիայի Հանրապետության փոխարտգործնախարար Յան Մարիանի հետ:

Հանդիպմանը կողմերը գոհունակությամբ ընդգծել են երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և Հայաստան-Չեխիա համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Անդրադարձ է կատարվել փոխգործակցության հնարավոր ծրագրերին, ինչի շրջանակներում չեխական կողմը հայտնել է իր պատրաստակամությունն աջակցելու ՀՀ-ին մի շարք ոլորտներում:

--00—ՅՄ