ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
«2020 թվականին 44-օրյայից հետո և դրանից առաջ մեզ մեղադրում էին վաճառելու-ծախելու․․դավաճանության մեջ, իբրև մենք ոչինչ չենք գործադրել, որպեսզի պաշտպանենք Հայաստանի կամ ԼՂ իրավունքը»։ Այդ մասին Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ասել է վարչապետ Փաշինյանը։
Նա նշում է, որ օբյեկտիվորեն նրան կարող են մեղադրել «մինչ պատերազմի կետը Լեռնային Ղարաբաղի հարցում իշխանության պատկերացումների և իրականության անհնարինության մասին ժողովրդի հետ չխոսելու մեջ»․
«Մեզ չեն մեղադրում այն բանում, որում ավելի հավանական է, որ մեր մեղավորությունը կհիմնավորվի,- ասել է Փաշինյանը։
Փաշինյանը նշում է, թե ինքը չի հաշտվել հարցի այսպիսի լուծմանը, սակայն այլընտրանք չեն ունեցել․
«Ի՞նչ պիտի անեինք՝ վերադարձնեինք տարածքները, ԼՂ ընթացիկ կարգավիճակը զրոյացնեինք, ասեինք, որ ԼՂ ապագա կարգավիճակի վերաբերյալ ոչ մի որոշակիություն չկա․․․»։
Վարչապետ Փաշինյանը ասում է, թե ինչ կաներ «իմաստուն քաղաքական գործիչը»․ «2019-ին իմաստուն քաղաքական գործիչը պետք է արձանագրեր տեսականորեն՝ 7 տարածքները պետք է հանձնել, ԼՂ ընթացիկ կարգավիճակը զրոյացնել, ԼՂ-ում հաստատել հայ-ադրբեջանական համատեղ կառավարություն, արձանագրել՝ ԼՂ կարգավիճակի հարցի որոշակիացում չի լինելու այնքան ժամանակ, մինչև ադրբեջանցիները ԼՂ-ում լինեն մեծամասնություն»։
--00--ՍՊ