Բաքվին առաջարկում ենք սպառազինությունների վերահսկման պայմանագիր կնքել. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

Հայաստանը Ադրբեջանին առաջարկում է ստորագրել պայմանագիր, որը նախատեսում է սպառազինությունների փոխադարձ վերահսկողություն։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանը և Ադրբեջանը հնարավորություն կունենան զենքի հետ կապված կոնկրետ պայմանագրեր կնքել և վերահսկել միմյանց՝ այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»,- ասել է նա։

--00—ՅՄ