Հիմա մեր ընտանիքը թողնի՝ երկրից գնա՞. ես բիզնեսից կմ-ով հեռու եմ, եթե խախտում կա՝ հերներն անիծեք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

Խնդրում եմ, վերցրեք ՀՀ-ում գրանցված բոլոր ապահովագրական ընկերությունները և ճշտեք, թե ամեն մեկը քանի տոկոս մասնաբաժին ունի պետական պատվերների մասով։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ խոսելով «Սիլ» ջրի մասին։

Սուքիասյանը նշեց, որ «Սիլ» ջուրը իր ծավալներով հազար անգամ զիջում է մնացածին, թե պետական պատվերների առումով, թե ընդհանուր այլ կազմակերպություններում վաճառքի առումով․ «Ես կարծում եմ, որ նման ընտանիքները պետք է հեռանան երկրից»,-ասաց նա։

Հարցին՝ արդյո՞ք նա ցանկանում է հեռանալ երկրից, Սուքիասյանն ասաց՝ ոչ․ «Բայց ի՞նչ անի էտ մարդը, եթե կազմակերպությունը արտադրածի 1 %-ն է վաճառել, իսկ մնացածը` 99%, բայց վերցնում ու ամեն օր ասում եք «Սիլ» ջուրը։ Խայտառակություն է, չի կարելի, էտ կազմակերպությունը հարկ վճարողա, աշխատակիցներ ունի, ի՞նչ եք ուզում։ Եթե օրենքի խախտում լինի, ուրեմն հերն անիծեք, թեկուզ դա մեր ընտանիքի կառույցը լինի»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ