ՀՀ-ն հավատարիմ է այն նախաձեռնությանը, որը դրական ազդեցություն ունի կանանց տնտեսական կարգավիճակի վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

photo_2024-03-13_16-39-39

Մարտի 11-ից Նյու Յորքում մեկնարկել են ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանի աշխատանքները։ Ունեցել եմ ելույթ նախարարական կլոր սեղանի շրջանակում  և  անդրադարձել է գենդերային հավասարության, կանանց և աղջիկների հզորացման, վերջիններիս շրջանում աղքատության վերացման ուղղությամբ ՀՀ կողմից տարվող քաղաքականությանը։

Ընդգծել եմ, որ  Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել այն նախաձեռնություններին, որոնք դրական ազդեցություն ունեն կանանց տնտեսական կարգավիճակի վրա և նպաստում են վերջիններիս հմտությունների զարգացմանը: Այս գործընթացում առանցքային եմ համարել հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և կրթական հաստատությունների հետ համագործակցությունը, մասնավորապես՝ մարզաբնակ կանանց հզորացման, վերջիններիս տնտեսական հնարավորությունների խթանման, ինչպես նաև աղքատության դեմ պայքարում:

--00—ՅՄ