Այս գործն ափալ-թափալ սարքվել է, մի ընդհատե'ք էլի, ես անընդհատ սա ասելու եմ. Աշոտյանը՝ դատավորին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

Նախաքննության փուլում, գործի հարուցման պահից մինչ ձերբակալություն և դրանից հետո գործը, պարզապես, ափալ-թափալ սարքվել է։ Նախաքննությունում երկու տուժող են բերել, երկուսն էլ կիսատ-պռատ փաստորեն։ Չի կարող լինել տուժող, ու այդ տուժողը ներկայացված չլինի։ Այս մասին դատական նիստի ժամանակ՝ դիմելով դատարանին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Մեկ տուժողի հետ կապված նոր եք շտկել կարգավիճակը, քննիչը մարդուն ճանաչել է օրինական ներկայացուցիչ, ո՞ւմ սխալն եք շտկել, նախաքննական մարմնի սխալն եք շտկել։ Պարզ է, որ թքած կպցրած, սարքած գործ է։

Երկրորդ տուժողի դեպքում ասում եք՝ տուժողը կա, բայց ոչ իրավաբանական անձ է, օրինական չէ, եթե կա տուժող պետք է ունենա ինչ-որ լիազորություններ, իրավունքներ և պարտականություններ, տուժողը կա՝ լիազորությունը, պարտականությունը չկա, ո՞նց է այդպես լինում»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ