ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
2023թ. սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձազերծած պատերազմը 9-ամսյա շրջափակման սպասված շարունակությունն էր։ Դիրքում կանգնած զինվորը տեսնում էր թշնամու զորքի կուտակումներն ու տեղաշարժը, սակայն չգիտեր՝ երբ կլիներ հերթական հարվածը։
Հոր զանգից կես ժամ անց է սկսվել պատերազմը Արմանի և արցախցիների համար, առաջին անգամ էր զինվորի կարգավիճակով պատերազմ տեսնում.
«Դիրքում մանկությանս ընկերոջ հետ եմ եղել, երբ ինքը կրակեց, իսկ ես գնացել էի արկերի հետևից, ինձ թվաց՝ զոհվել է…Մահվան մասին սկզբի մի քանի րոպեն ես մտածում, հետո հասկանում ես՝ գործել է պետք»,-նշում է Արման Խաչատրյանն ու հավելում. «Դժվարն անցել ենք, հիմա պիտի ուժեղ լինենք, որ մերը հետ բերենք։ Արցախը դիմանում է, Արցախն իր մեջ ունի այն, ինչ երկար տարիներ թողել են հայերը. դա պինդ կպահի…»։
Պատերազմի, շրջափակման և Մարտակերտում մնացած իրենց տան մասին առավել մանրամասն՝ տեսանյութում։
Մարիաննա Բաղունց
--00--ՀԱ