Հուսով եմ, որ COP29-ի նախօրեին մենք կնշենք նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

ապպ

Կլիմայի փոփոխության հարցում իրենց դերն ունեն նաև աշխարհաքաղաքական խնդիրները։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին Բաքվի XI գլոբալ ֆորումում պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախկին նախագահ, Էկվադորի նախկին արտգործնախարար Մարիա Ֆերնանդա Էսպինոսան։

«Կլիմայի փոփոխության լուծումը կախված է տնտեսական և քաղաքական խնդիրներից», - ավելացրեց նա:

«Հուսով եմ, որ COP29-ի նախօրեին մենք կնշենք նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ձեռքբերումը»,- ասել է Էկվադորի ԱԳՆ նախկին ղեկավարը։

--00—ԼՀ