ՀԱՄԱՍ-ը ներկայացրել է Իսրայելի հետ անուղղակի բանակցությունների չորս պայման

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

Capture

Իսրայելի հետ անուղղակի բանակցությունների հաջողության համար չորս պայման պետք է կատարվի։ Այս մասին Թեհրանում Իսլամական ջիհադի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը, փոխանցում է Անադոլուն։

Նշվում է՝ այդ չորս պայմաններից մեկն այն է, որ Գազայում հարձակումները պետք է դադարեցվեն, երկրորդ՝ իսրայելական ուժերը պետք է լքեն տարածաշրջանը, երրորդ՝ տեղահանվածները վերադառնան նախկին բնակության վայրեր, և չորրորդ՝ մարդասիրական մատակարարումները շարունակվեն:

--00—ՅՄ