Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

,

Փետրվարի 24-ից մարտի 3-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4835 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 239 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 167, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 331 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 34, չամրակապված վարելու՝ 677, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 341, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 276, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 115 և 1800 այլ իրավախախտումներ։ 163 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 387-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 113-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 176-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 71 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12691 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 239 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 191, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 633 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 95, չամրակապված վարելու՝ 2929, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 419, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 575, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 60, արագության գերազանցման՝ 1438 և 3822 այլ իրավախախտումներ։ 357 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1323-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 473-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 18-ը՝ բեռնատարներ, 148-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 27 անձ։

--00—ԱՀ