Նորածնի մահվան դեպք՝ Երևանում․ ամուսինները նորածիններից մեկի մահվան մեջ մեղադրում են բժշկին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

Screenshot_3

Երեկ՝ ապրիլի 3-ին, SHAMSHYAN.com է դիմել Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ 37-ամյա Վիտալի Աբրահամյանը, ով իր ու կնոջ կողմից իրենց զայրույթն էին ուղղում Երևանի «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի»՝ ժողովրդին հայտնի «Մարգարյան»  ծննդատան որոշ բժիշկների հասցեին։

Վ․ Աբրահամյանը ասում էր․ «2 ամիս սպասել ենք «Մարգարյան» հիվանդանոցից լավ լուրի։ 2 ամիս առաջ վաղաժամ ծննդաբերության սպառնալիքով 24-ամյա կնոջս՝ Ասիա Շահնազարյանին բերել ենք նշված կենտրոն։ Ամեն օր տեղեկություն եմ ունեցել նրա մասին և երբևե առողջական խնդրներ չի ունեցել, նույնիսկ ճշտել էինք, որ երկվորյակ աղջիկներ ենք ունենալու։

Երեխաներին անուներ էինք որոշել, առաջին անհրաժեշտության պարագաներ էինք գնել ճուտիկներիս համար, բայց ապրիլի 2-ին, գիշերը ժամը 1-ից փորձել եմ հիվանդանոցից, այդ թվում՝ ծնունդ ընդունող Սոնա Աբելյանից տեղեկություններ իմանալ կնոջս ու երեխաների մասին, սակայն ոչ մի արդյունք։ Ժամեր անց իմ բազմաթիվ հեռախոսազանգերից հետո տեղեկացնում են, թե երեխաներից մեկը մահացած է ծնվել, իսկ մյուսի ու կնջոս կյանքը մազից է կախված։ Զարմացանք ու զայրացանք, որ ինչու կեսարյան հատումով չեն կատարել ու եթե այդպես անեին և՛ երեխան կապրեր, և՛ մյուս երեխաս ու կինս հիմա «կենաց մահու պայքար» չէին տա։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ