ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ:
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, մերժել է պաշտպանների միջնորդությունը՝ կալանքը վերացնելու և որպես այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Դատարանը որոշեց մերժել միջնորդությունը ևև քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանը, որ 2 տարի 4 ամիս և մի քանի օր գտնվում է անազատության մեջ, դեռ 2021-ի դեկտեմբերից է անազատության մեջ, շարունակելու է մնալ կալանավորված»,-ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ