ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
Մայիսի 10-ին ՊՆ վարչական համալիրում ՊՆ ՄԻԲԿ կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ պաշտպանության նախարարության գործունեության ոլորտում արձանագրված խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ առաջարկությունների տարեկան հաղորդման վերաբերյալ, որին մասնակցում էին ՊՆ և ԳՇ համապատասխան ստորաբաժանումների և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել զինվորական ծառայությանը վերաբերող իրավակարգավորումներին, դրանց անհրաժեշտ փոփոխություններին, զինված ուժերում կարգապահության ամրապնդմանը, ինչպես նաև արդեն իսկ նախաձեռնված բարեփոխումներին։
Երկուստեք կարևորվել են նման ձևաչափով հանդիպումները, և պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ արձանագրված խնդիրների համատեղ լուծման վերաբերյալ։
--00—ԼՀ