ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
Ավարտվեց Բունդեսլիգայի 2023-24 թթ․ մրցաշրջանը։ Վերջին տուրում «Քյոլնը», որի կազմում հանդես է գալիս Սարգիս Ադամյանը, 1։4 հաշվով պարտվեց «Հայդենհայմին»։ Թիմը գրավեց 17-րդ տեղը դուրս մնաց Բունդեսլիգայից։
Գերմանական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնը լքեց նաև «Դարմշտադտը»։
«Ունիոնը» վերջին տուրում հաղթեց «Ֆրայբուրգին» և մրցաշրջանն ավարտեց 15-րդ տեղում։ «Բոխումը» պարտվեց «Վերդերին» 1։4 հաշվով և գրավեց 16-րդ տեղը։ Թիմը կմասնակցի անցումային խաղերին։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ