ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ25 , 24News
Մենք կանգնած ենք ընտրություն կատարելու անհրաժեշտության առաջ. ավելի շատ ատում ենք միմյանց, թե սիրում ենք մեր երկիրը։ Այս մասին 24News-ի «Регион и мы» հաղորդման ընթացքում ասել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
«Մենք պետք է կողմնորոշվենք` Հայաստանի համար արդյոք Արցախի՞ ճակատագիրն ենք ուզում. հենց այս գլխավոր հարցն է ծառացել մեր առջև։ Պետք է հասկանանք և պատրանքներ չստեղծենք կիրակի օրվա հանրահավաքի հետ կապված, թե 26-ին կգնանք ցույցի և 27-ին իշխանությունը կփոխվի»,- կարծում է Մաթևոսյանը։
Այսօր մարդկանց ներգրավվածության մակարդակը նույնը չէ, ինչ 2018թ-ին էր, բայց այն ամենը, ինչ անում են իշխանությունները Շարժման նկատմամբ, ըստ քաղաքագետի, հանգեցնում է հակառակ էֆեկտի։
«Իշխանությունը Եկեղեցու նկատմամբ ցուցաբերած իր ապաշնորհ և լկտի քաղաքականությամբ, որը, ըստ բոլոր հարցումների, Հայաստանի ամենահեղինակավոր ինստիտուտն է, ինքն է մարդկանց փողոց դուրս բերում»,- կարծում է քաղաքագետը։
--00—ԼՀ