ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News
Վեհափառի դիմացը փակելով՝ միայն ուժեղացնում են նրան ու մեր Եկեղեցին։ Այս մասին այսօր դատական նիստի ընթացքում ասաց ՀՀԿ փոխնախագահ, 2023 թվականի հունիսից կալանքի տակ գտնվող քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանը։
«Վեհափառի մուտքը Սարդարապատ փակողները քրիստոնեությունից կիլոմետրերով հեռու են, իմանալ է պետք՝ քրիստոնեությունը հալածանքներից ուժեղանում է։ Իրականում Վեհափառի դիմացը փակելով՝ Եկեղեցուն էլ ավելի մեծ արժեք են տալիս։ Փաշինյանը, երբ օգտագործում է «կղերապահպանողական» բառը, ապացուցում է, որ մնացել է սովետական պատմագիտության մեջ, վերջին անգամ «Սովետն» է այդպիսի բառ օգտագործել։
Ակնհայտ է՝ Փաշինյանը նեոբոլշևիկ է, «շարիկովանման» իշխանություններն են ազգային շարժումները կոչում «կղերապահպանողական», - նշեց Աշոտյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ