Իրաքը ողջունել է Պաղեստինի Պետության ճանաչման վերաբերյալ Հայաստանի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

ֆֆ.j

Իրաքի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Պաղեստինի Պետության ճանաչման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հայտարարությունը:

Իրաքը նաև կոչ է արել միջազգային հանրությանը՝ «իրավական պատասխանատվություն ստանձնելու և միջազգային օրինականության համապատասխան՝ բանաձևերը կատարելու այնպես, որ երաշխավորի պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և իր օրինական ազգային ձգտումների իրականացումը»:

--00—ԼՀ