Կալանավորվել է Աշտարակ ԲԿ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

ար.p

Կալանավորվել է Աշտարակ ԲԿ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը։ Տեղեկությունը 24News-ին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեց։ 

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ բժշկական կենտրոնի տնօրենը կալանավորվել է մասնավոր ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում բացի ԲԿ տնօրենից, մեղադրանք է ներկայացվել ևս երկու անձի։

Մերի Մանուկյան

--00—ԼՀ