ԱՄՆ-ն շարունակում է կենտրոնացած մնալ Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակման խնդրի վրա․Պատել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

պատ

Թե՛ ԱՄՆ պետքարտուղարը, թե՛ պետքարտուղարի օգնականը շարունակում են կենտրոնացած մնալ Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակման խնդրի վրա, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Բաքվի և Վաշինգտոնի միջև բարձր մակարդակի հանդիպումներն ընթանում են առանց քաղբանտարկյալների ազատ արձակման։

Ինչպես հայտնում են «Ազատություն»-ից, Պատելը շեշտել է, որ սա երկար գործընթաց է և Վաշինգտոնից պահանջում է շարունակական ներգրավվածություն։

Ադրբեջանցի իրավապաշտպանները պնդում են, որ 2000-ականներից ի վեր առաջին անգամ երկրում քաղբանտարկյալների թիվն անցել է 300-ը։ Ադրբեջանական բանտերում նաև դեռ 23 հայ կա, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձ։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՀ