Իսրայելը Գազայի հումանիտար գոտու մի մասից մարդկանց տարհանման հրահանգ է տվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Capture

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) քաղաքացիական անձանց կարգադրել է ժամանակավորապես հեռանալ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող հումանիտար գոտու մի մասից՝ դա պատճառաբանելով պաղեստինցի զինված խմբավորումների դեմ նախատեսվող ռազմական գործողությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԻՊԲ-ն հայտարարության մեջ նշել է, որ հումանիտար գոտում մնալը վտանգավոր է «ահաբեկչական զգալի ակտիվության և Իսրայել պետության ուղղությամբ հրթիռակոծությունների» պատճառով։ 

Բնակիչներին կոչ է արվում ուղղվել դեպի «հարմարեցված» ալ Մավասիի հումանիտար գոտի։ Պաղեստինցիները նշել են, որ այս հայտարարությանը հաջորդել են իսրայելական օդուժի և հրետանու հարվածները անկլավի Խան Յունիս քաղաքի մերձակայքում։

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է առնվազն 14 զոհի մասին, որոնցից 6-ը երեխաներ են, 4-ը՝ կանայք։ Գազայի հատվածի՝ մեծությամբ երկրորդ Խան Յունիս քաղաքի մեծ մասը ոչնչացվել էր այս տարի ավելի վաղ Իսրայելի իրականացրած հարձակման ընթացքում, սակայն մայիսին Ռաֆահում ԻՊԲ-ի գործողությունների մեկնարկից հետո շատերը վերադարձել էին Խան Յունիս։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ