47 հասցեում շենքի վարձակալության համար հայտարարվել է մրցույթ․ Պետական գույքի կառավարման կոմիտե

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News

Capture

Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտնում է, որ Հանրապետության 47 հասցեում գտնվող շենքը վարձակալության հանձնելու նպատակով հայտարարել է մրցույթ։

«Ամսական վարձավճարի նվազագույն չափը 10,300,000 դրամ է։ Վարձակալության տրամադրման ժամկետը՝ 10 տարի։ 

Մրցույթի հաղթող է ճանաչվելու լավագույն պայմաններ առաջարկած և ըստ սահմանված կշռային գործակիցների առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը, իսկ հավասար գործակիցների միավորների դեպքում նախապատվությունը տրվելու է անշարժ գույքի համար բարձր վարձավճար առաջարկած մասնակցին:

Հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվել 2024 թվականի օգոստոսի 20-ը։ 

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2024 թվականի մայիսի 23-ին որոշում կայացրեց Հանրապետության թիվ 47 հասցեում գտնվող շենքն ու հողամասը մրցութային եղանակով վարձակալության հանձնելու վերաբերյալ»,- նշվում է հաղորդագրությունում։

--00—ՅՄ