Իրանը կարող է վերանայել Իսրայելի վրա զանգվածային հարձակում սկսելու որոշումը. Politico

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

Screenshot_6_0

Իրանը կարող է վերանայել Իսրայելի վրա զանգվածային հարձակում սկսելու որոշումը։ Այս մասին գրում է Politico թերթը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

ԱՄՆ-ը զգուշացրել է Իրանին, որ զանգվածային հարվածը միայն կբարձրացնի լարվածությունը և կարող է հանգեցնել Իսրայելի հետ ուղիղ առճակատման:

«Այժմ Թեհրանն ավելի ու ավելի է կիսում Վաշինգտոնի տեսակետը»,- նշում են թերթի աղբյուրները։

Իրանի հետ բանակցություններում ամերիկացի ներկայացուցիչները նշել են այն փաստը, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի վրա հարձակման ժամանակ Իրանի ոչ մի քաղաքացի չի զոհվել։

--00—ՅՄ