Նարեկ Մկրտչյանը Արմավիրում ծանոթացել է փոքր տներում իրականացվող վերանորոգման աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

նաս

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է Արմավիրի մարզի Գեղակերտ և Ակնաշեն համայնքներում գտնվող համայնքային փոքր տներ՝ իրականացվող վերանորոգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով։ 

Նախարարն Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի, Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի հետ նախ շրջայց է կատարել Գեղակերտի համայնքային փոքր տան տարածքում, ծանոթացել իրականացված վերանորոգման աշխատանքներին, ապա այցելել Ակնաշենում գտնվող փոքր տուն։ 

Նախարար Մկրտչյանը հույս է հայտնել, որ կենտրոնների շենքային նոր պայմանները հնարավորություն կտան հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովել ընտանեկանին մոտ միջավայր և նպաստել նրանց մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։ 

Հիշեցնենք, որ համայնքային փոքր խմբային տներում նախատեսվում է շուրջօրյա խնամքի ծառայություներ տրամադրել հաշմանդամություն ունեցող, այդ թվում՝ մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց։ Կացարանով ապահովումից զատ՝ ծրագիրը նպատակ ունի շուրջօրյա խնամքի ու սոցիալական այլ ծառայությունների տրամադրման միջոցով նպաստել նրանց սոցիալական ներառմանը:

--00--ԼՀ