Հնդկուհին զրկվել է օլիմպիական մեդալից 100 գրամ ավելորդ քաշի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

Screenshot_24

Հնդիկ ըմբիշ Վինեշ Ֆոգատը չկարողացավ հասնել նրան, որ Մարզական արբիտրաժային դատարանը (CAS)-ը իրեն օլիմպիական արծաթե մեդալ շնորհի 50 կգ քաշային կարգում այն ​​բանից հետո, երբ նա որակազրկվեց կշռման արարողության ժամանակ 100 գրամ ավելորդ քաշի պատճառով: Այս մասին հաղորդվում է դատարանի կայքում։

Եզրափակչի նախորդ գիշերը Վինեշը հայտնաբերեց, որ իր քաշը ավելացել է 1 կգ-ով։ Նա ծանր գիշեր անցկացրեց՝ հեծանիվ վարելով, վազելով և այլ վարժություններ անելով: Մարզուհու մարզիչները ստիպված են եղել ծայրահեղ միջոցներ ձեռնարկել՝ կտրելով նրա մազերը։ Նա ամբողջ գիշեր արթուն է մնացել՝ հուսալով, որ մրցակցությունից առաջ կկարգավորի իր քաշը, սակայն նրան ընդամենը 100 գրամ չհաջողվեց կորցնել։ Ֆոգատի կարիերայի լավագույն Օլիմպիադան ավարտվեց աղետով։

Օգոստոսի 7-ին ամերիկուհի Սառա Հիլդեբրանդտի հետ ոսկու համար գոտեմարտից առաջ Ֆոգատը 100 գրամ ավել էր կշռում սահմանվող չափից, ինչի պատճառով որակազրկվեց է և մնաց առանց մեդալի։

Ֆոգատը CAS-ին ուղղված իր դիմումի մեջ խնդրեց, որ իրեն արծաթ շնորհեն, սակայն մերժում ստացավ։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Ֆոգատի հեռացումից հետո նրան անվանել է «երկրի հպարտություն և ոգեշնչում յուրաքանչյուր հնդիկի համար»:

Աղբյուրը՝ Armsport.am:

--00—ՅՄ