ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու վերաբերյալ Բաքվի պնդումը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

Screenshot_4_0

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ:

--00—ՅՄ