ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 19, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած այցի ընթացքում Ռուսաստանն ու Ադրբեջանը ստորագրել են վեց փաստաթուղթ՝ երեք համաձայնագիր և երեք հուշագիր, և ընդունել են համատեղ հայտարարություն։
Համատեղ հայտարարությունից բացի, ստորագրվել են միջկառավարական համաձայնագրեր՝ սննդամթերքի անվտանգության, կարանտինի և բույսերի պաշտպանության ոլորտում համագործակցության, առողջապահության, բժշկական կրթության և գիտության ոլորտներում համագործակցության մասին։
Ստորագրվել են նաև փոխըմբռնման հուշագրեր՝ աշխատանքի տեսչական հարցերի, կլիմայի փոփոխության, ինչպես նաև Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի և Ադրբեջանի արտահանման և ներդրումների խթանման գործակալության միջև։
--00—ՅՄ