ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
Ուկրաինան 2024 թվականին կստանա Նիդեռլանդներից F-16 կործանիչների հերթական խմբաքանակը, ինչը երկրի օդային պաշտպանության ուժեղացման կարևոր քայլերից է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը՝ Հաագա կատարած այցի ժամանակ։
«Սպասում ենք ինքնաթիռների հերթական խմբաքանակի փոխանցմանը 2025 թվականին, շարունակվում է մեր օդաչուների, ինժեներական և տեխնիկական անձնակազմի ուսուցումը։ Նիդեռլանդները առանցքային դեր են խաղում Օդային ուժերի կոալիցիայի մեջ՝ աջակցելով մեր ավիացիոն ենթակառուցվածքների և հնարավորությունների զարգացմանը»,-նշել է Ումերովը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ