ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․
Նիկոլը մարդկանց մոլորեցնելու համար շատ անազնիվ, բայց հմուտ աճպարարությամբ է զբաղված։ Մի կողմից «փաստացի կարգավիճակը» գիտակցաբար խառնում է «իրավական առումով վիճելի կարգավիճակի» հետ, և իսկ մյուս կողմից այդ նույն անորոշ «իրավական կարգավիճակը» խառնում է «ապագա իրավական կարգավիճակի» հետ։
Այո՛, Արցախը փաստացի անկախ էր, բայց միջազգային հանրության համար այն իրավական առումով վիճելի տարածք էր։ Այո՛ համախագահները չէին ճանաչում Արցախի անկախությունը, բայց առաջարկում էին մեխանիզմ, որով որոշվելու էր ապագա իրավական կարգավիճակը, որը նրանք և միջազգային հանրությունը պատրաստ էին ընդունել։

--00—ՍՊ