Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

d

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը անդրադարձել է ՀՀ-ում տնտեսական ճգնաժամի վերաբերյալ կարծիքներին․

«Ու մինչ իրենց ընդդիմադիր հռչակած որոշ ծակ պրոֆեսոր՝ «տնտեսագետներ», «լրագրողներ» ու այլ ինքնահռչակներ, ամբողջ տարի ոռնում ու գուժում էին տնտեսական ճգնաժամի մասին, պարզվեց, որ 2024-ին տնտեսական ակտիվությունը աճել է 8%-ով՝ 2023-ի նկատմամբ։

Դուք շարունակեք նույն կերպ, թերևս այլ բան չեք էլ կարող ու չարժի էլ ձեզանից այլ բան ակնկալել, իսկ մենք տքնաջան, բառից բուն իմաստով 6 օր, օրական 14-16 ժամ ռեժիմով կենտրոնացած ենք 2025-ի տնտեսական գործերի վրա»,- գրել է նա:
 


 

--00—ՍՊ