ԱԺ-ում ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին քննարկում են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

,,

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ փոխնախագահ Մերի Գալստյանը հունվարի 31-ին հանդիպել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Խոսելով ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարեւորության մասին` հյուրերը հանձնաժողովի ներկայացուցիչներին են փոխանցել այդ գործընթացում բարեփոխումների իրականացման իրենց օրակարգը:


Գործընթացի արդյունավետ կիրարկման համար կողմերը միմյանց հետ համագործակցելու տարբեր ուղիներ են քննարկել: Վերջիններս պայմանավորվել են պարբերաբար հանդիպել ու քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը:



 


 

--00—ՍՊ