Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության ներկայիս ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

photo_2024-08-23_11-23-07

Օգոստոսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ներկայիս ընթացքին և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերի վերաբերյալ:

--00—ՅՄ