ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News
«Արցախը կա, անկախ նրանից, որ այնտեղ այս պահին հայեր չեն ապրում։ Արցախը հայաթափել են միայն ֆիզիկական իմաստով, Արցախը կկորցնենք միայն այն պահին, երբ հայաթափվի մեր սրտում, հոգում, երբ որ մոռանանք Արցախի մասին»։ Այս մասին այսօր դատարանում՝ դատական նիստի ավարտին, հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը։
Անդրադառնալով Արցախի շուրջ իշխանության տարօրինակ լռությանը՝ Աշոտյանն ասաց․ «Նրանք ամենօրյա ռեժիմով ամեն բան անում են, որ քողարկեն իրենց դավաճանական քաղաքականությունը»։
Ըստ Աշոտյանի, իշխանությանն այլ նպատակ ունի։
«Իշխանության նպատակն է մեր բնակչության մեջ սրսկել այն ապազգային միտքը, որ Արցախը մերը չէր և մեզ պետք էլ չէր»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանութում։
--00--ԼՀ