Ժնևում անդրադարձ է կատարվել բռնահանված արցախցի երեխաների կրթության իրավունքի ապահովման հարցին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ֆ
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը սեպտեմբերի 4-5-ը Ժնևում ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցների քննարկմանը։ Հայտնում են ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։ 
 
Արթուր Մարտիրոսյանը, պատասխանելով հանձնաժողովի անդամների հարցերին, մասնավորապես անդրադարձել է հանրակրթության բովանդակային բարեփոխումներին՝ հանրակրթության նոր չափորոշչի ներդրման, մարդու իրավունքների, կլիմայի փոփոխության, գենդերային քաղաքականության հարցերի ներառման տեսանկյունից:
 
Նախարարի տեղակալն այս համատեքստում ներկայացրել է ուսուցիչների վերապատրաստման և մասնագիտական առաջխաղացման ՀՀ պետական քաղաքականությունը, ինչպես նաև դպրոցաշինական ծրագրերի ընթացքը:
 
Նա նաև խոսել է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին դեպի կրթություն ուղղորդման գործընթացից, անդրադարձել ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի ապահովման ծրագրերին:
 

 

--00—ՍՊ