Իրանի նախագահը կայցելի Իրաք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

photo_2024-09-08_15-28-51

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ծրագրում է չորեքշաբթի այցելել Իրաք՝ իրաքցի պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումների նպատակով, գրում է Mehr-ը։

Սա նրա առաջին արտասահմանյան այցն է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում։

Օգոստոսի վերջին Իրաքում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Քազեմ Ալ-Սադեղը հայտնել էր, որ Իրանի նախագահը ծրագրում է այցելել Իրաք՝ Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա Ալ-Սուդանիի հրավերով։

--00—ՅՄ