Վրաստանում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

photo_2024-09-10_14-44-48.

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Վրաստանի Բաթումի քաղաքում հանդիպել է  Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին: 

Բաթումիում այսօր՝ սեպտեմբերի 10-ին, նախատեսվում է անցկացնել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան պաշտպանության նախարարների նիստ:

Թուրքական պաշտոնական աղբյուրներում հանդիպման օրակարգի մանրամասներ չկան:

Նշենք, որ նիստին մասնակցելու նպատակով Գյուլերը Բաթումի մեկնել էր սեպտեմբերի 9-ին կայացած Թուրքիայի կառավարության նիստից հետո:

--00—ՅՄ