Քննարկել է ՀՀ-ի և Ֆրանսիայի ԱԳՆ-ների միջև համագործակցության նոր հնարավորություններն ու ձևաչափերը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

17260312936022

Սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Դավիթ Բերտոլոտիի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերությունների զարգացմանը միտված քայլերին։

Կողմերը քննարկել են արտաքին գերատեսչությունների միջև համագործակցության նոր հնարավորություններն ու ձևաչափերը:

--00—ՅՄ