ՀՀ դեսպանն ու Հունաստանի առողջապահության նախարարը քննարկել են համատեղ ծրագրերի հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Screenshot_6

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսի հետ։ Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից՝ հավելելով, որ դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել պրն. Գեորգիադիսին ընդունելության համար և կարևորել նման հանդիպումները՝ երկկողմ համագործակցությունը խթանելու համատեքստում:

«Պրն. Գեորգիադիսն, իր հերթին, ողջունելով ՀՀ դեսպանին, ընդգծել է բարեկամ Հայաստանի հետ երկկողմ բազմոլորտ համագործակցությունը շարունակաբար զարգացնելու հունական կողմի պատրաստակամությունը», - հաղորդում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը:

Վերջինիս փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են վերականգնողական բժշկության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, արցախահայերի սոցիալական, առողջապահական և այլ կարիքների հետ կապված մարտահրավերները, շեշտադրել երկկողմ այցերի, փորձի փոխանակման ծրագրերի կարևորությունը՝ ոլորտային համագործակցության խթանման նպատակով։

«Դեսպանը փոխանցել է հայկական կողմի պատրաստակամությունը Ադոնիս Գիորգիադիսին Հայաստանում ընդունելու վերաբերյալ», - եզրափակել է դեսպանությունը։

--00—ՅՄ