ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Թուրքիայի «Ազգային հետախուզության ծառայության» (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը մասնակցել է Ադրբեջանում կազմակերպված «Բաքվի անվտանգության համաժողովին»:
Սեպտեմբերի 14-ից 15-ն անցկացված համաժողովի այս տարվա խորագիրը եղել է «Համաշխարհային տրանսպորտային ճանապարհների անվտանգության ժամանակակից մարտահրավերները»:
Քալընն իր ելույթում խոսել է Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի, ռուս-ուկրաինական հակամարտության և Պաղեստինի Գազայի հատվածում ծավալված ռազմական գործողությունների մասին:
Նա հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղությունը կնպաստի Կովկասի կայունությանն ու զարգացմանը:
Բացի այդ, Քալընն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախ) դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում հայկական հողերի ադրբեջանական գրավումները որակել է որպես «ազատագրում օկուպացիայից»:
Խաղաղության համատեքստում «MİT»-ի ղեկավարը խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ որակելով այն Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան-Թուրքիա-Եվրոպա կապուղղու ապահովման միջոց:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ