ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News
Վեհափառ Հայրապետի գաղափարով որոշվեց՝ այևս դրսում չթաղել ու ամբողջ հրապարակը չվերածել գերեզմանատան, սկսվեց կառուցվել կաթողիկոսական դամբարան, որն ամենօրյա ու անընդհատ ծառայելու է իբրև մատուռ աղոթքի ու մոմավառություն։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Նա նաև հայտնեց, որ Մայր տաճարի հիմնանորոգումից հետո Մայր տաճարում այլևս մոմավառություն չի լինելու։
--00—ԼՀ