ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Իրանի Հարավային Խորասան նահանգի ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ, վիրավորվել՝ 17-ը։ 24 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։
Պայթյունի ժամանակ այնտեղ աշխատել է 69 հանքափոր։ Հանքահորում տեղի ունեցած պայթյունը հրդեհի չի հանգեցրել, մարդկանց շնչահեղձության պատճառ է դարձել թունելներում մեթանի արտանետումը:
--00—ԱՊ