ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր խաղաղապահ ուժերն իսրայելական հրետակոծությունների ֆոնին անհանգստություն են հայտնել, կապված՝ հարավային Լիբանանում խաղաղ բնակիչների անվտանգության հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր խաղաղապահ ուժերը հայտարարել են, որ շարունակում են լարվածությունը նվազեցնելու ջանքերը:
«Այս վտանգավոր իրավիճակի ցանկացած հետագա սրացում կարող է ունենալ հեռուն գնացող և կործանարար հետևանքներ ոչ միայն նրանց համար, ովքեր ապրում են Կապույտ գծի երկու կողմերում (Լիբանանի և Իսրայելի սահմանը), այլ նաև ավելի լայն տարածաշրջանի համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
--00—ՍՊ