ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Պետք է ձևավորվի ընդդիմադիր նոր կենտրոն, որը կկարողանա հասարակությանը կոնսոլիդացնել։ Այս մասին այսօր հայտարարեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։
Սուրենյանցի խոսքով, մեզ անհրաժեշտ է հանրային համերաշխության մոդել։
Խոսելով Փաշինյանի հեռացումից՝ քաղաքագետն ասաց, որ ընդդիմության արդյունավետ աշխատանքի դեպքում, Փաշինյանին կարելի է ընտրությունների միջոցով էլ հեռացնել։
Սուրենյանց շեշտեց. «Փաշինյանը հեռանալու է, ցանկացած անհաջողակ իշխանություն ունի սահմանափակ ժամանակ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ