ԵՊՀ-ն կազմաքանդում են, Ակադեմիական քաղաքով աղետ են ստեղծելու, մարդկանց գործազուրկ դարձնեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 8, 24News

Սա բերելու է Երևան-մարզեր խիստ անհամաչափ զարգացման։ Մարզային տեղակայման 10 բուհեր և 12 բուհական մասնաճուղեր են փակվելու։ Մարզերում սովորող թվով 9000 ուսանողները այլևս հնարավորություն չեն ունենալու մարզերում սովորելու։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր, ԵՊՀ նախկին դասախոս Մենուա Սողոմոնյանը՝ խոսելով Ակադեմիական քաղաքի մասին։

Սողոմոնյանի խոսքով, որևէ ուսումնասիրություն, մարդկանց կարծիքի գնահատում արված չէ։ Շատ աշխատակիցներ կան, ովքեր հետագայում աշխատանքը կորցնելու վտանգի առջև են կանգնելու։

«Բուհական 2000 աշխատակից գործազրկության վտանգի առջև է կանգնած»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ